Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում Անտառային փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ա.-ի վարած «Infinity» և Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Հ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Իսկ բախման հետևանքով «Infinity»-ն  բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել