Երբ ՔՊ-ն և իր ֆյուրերը հարձակվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի վրա՝ ինչ-որ տեղ հասկանալի է: Ազգային արժեքները հերթով կործանող կառավարիչներին հանգիստ չի տալիս ազգային Եկեղեցու հեղինակությունն ու համախմբող դերը:
Երբ Հանրապետականն իր համակիրների հետ միասին, բազմահազարանոց երթով միջոցառում է կազմակերպում ու կոչեր է հնչեցնում ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի՝ առավել քան հասկանալի է:
Հասկանալի չէ միայն այն, որ իրենց ընդդիմադիրի տեղ դրած որոշ խառը-խուռը կերպարներ, պատեհ-անպատեհ առիթով կախվում են Հանրապետականի տանձուտից: Արա դուք մի՞թե չեք հոգնել ձեր ախմախ պլաստինկայից: Բա, եթե ուրիշներին խորհուրդ եք տալիս հեռու մնալ Սերժ Սարգսյանից ու Հանրապետականից, ինքներդ ինչո՞ւ եք հաճախակի հայտնվել և հայտնվում Հանրապետականի միջանցքներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0Ck5CUam644VnX3yK69YeYWPFs9qiBmQPMgR1aXo5Dfbdtv72iFdpNsoSR1YChk4bl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



