Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Մակրոնը հայտնել է X սոցիալական ցանցում։

Մակրոնի խոսքով՝ Փեզեշքիանի հետ զրույցում նա հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ իր կառավարությունը պարտավոր է հստակ երաշխիքներ տալ իր մտադրությունների խաղաղ բնույթի վերաբերյալ։

«Նախագահ Փեզեշքիանի հետ զրույցի ընթացքում ես լուրջ մտահոգություն հայտնեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Իմ դիրքորոշումը հստակ է՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և նա պետք է ապացուցի իր գործողությունների խաղաղ բնույթը: Համոզված եմ, որ կա հակամարտության սրացումից խուսափելու և ավելի լուրջ սպառնալիքներ կանխելու միջոց։ Այդ նպատակով Ֆրանսիան և  նրա եվրոպացի գործընկերները կարագացնեն Իրանի հետ բանակցությունները»,-այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել