ՔՊ-ական «Խոզը», անդրադառնալով Սամվել Կարապետյանի աջակիցների հարցին, սպառնացել է ու համոզմունք հայտնել, թե Կարապետյանին աջակցելու համար ՀԷՑ-ի աշխատակիցներին են մոբիլիզացրել: «Թող ոչ մեկին չթվա, թե ինչ-որ մեկը պայմանագրով աշխատում է, էդ մարդը ստրուկ է, կարելի է նրան տանել միտինգի, սեփական բամբակի արտերը: Էդ մարդիկ ստրուկ չեն. ունեն հստակ աշխատանքային պայմանագիր, որում ձեր միտինգներին գալը չկա: Եթե ստիպեք, գնալու եք դատվեք»,-հայտարարել է Ալեքսանյան Վահագը:
Նման հայտարարություն անում է մի ուժի ներկայացուցիչ, որն իր միտինգներին լայնորեն օգտագործում է վարչական ռեսուրս, մարդկանց պետական հիմնարկներից զոռով միտինգի է բերում կամ ասենք Հակոբյան Աննայի համար բավարար թվով աուդիտորիա ապահովում «Կրթվելը նորաձև է» խեղկատակության շրջանակներում:
Ունի՞ փաստ «Խոզը» այն մասին, որ մարդկանց ստիպել են գալ ու աջակցել, թե՞ նման հայտարարոթյուն է անում՝ կոծկելու փաստը, որ հասարակությունը չի ողջունում ՔՊ-ի անբարո վարքն ու պատրաստ է տեր կագնել իր իրավունքներին:

«Խոզը» լավ կանի, եթե Աննայի ու Նիկոլի թրքաբարո դասախոսություններին բերման ենթարկվածների հարցը մեջտեղ բերի ու քննի՝ ում հրահանգով է դա տեղի ունենում, ովքեր են մարդկանց ստիպում ներկա գտնվել Մեհրիբանի ստրկուհու ներկայացումներին:

Խոզը, իհարկե, դա չի անի. գիտի՝ Աննան կաշին կխանձի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել