
«…Հայաստանում թրքաբոլշևիզմն արմատախիլ անելն է, որ հնարավորություն կտա չվերանալ աշխարհի քաղաքական քարտեզից»,-գրել է Անդոն:
Անդոն այս մասին հայտարարել է ՀԷԿ-ի ու Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողի կոնտեքստում՝ դատապարտելով այդ ամենը: Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ է սեփականության վերաբաշխումը կամ ունեզրկումն առանչվում՝ նկատի ունենալով փաստը, որ Նիկոլն այս հարցում բավական ընտրողաբար է գործում:
Իրականում այն, ինչի մասին խոսում է Անդոն, չի վերաբերում իրեն սնող ու «շիրա տվող» շրջանակներին. որոշ «վոինների» պարագայում կապիտալը բավական անձեռնմխելի է իրեն զգում, ավելին՝ Նիկոլի օգնությամբ նույն այդ կապիտալը շարունակաբար ավելանում է, բյուջեի հաշվին փթթում ու ծաղկում է՝հավելյալ «աբառոտ» գեներացնելով. նայեք Կառավարութան որոշումները:
Հետևություն՝ որպեսզի Անդոյի՝ Նիկոլի դեմ պայքարի կոչերն ուենան իրական դրսևորում, պետք է որ «վոինները» հայտնվեն Սամվել Կարապետյանի կարգավիճակում, իսկ նրանց բիզնեսները՝ ՀԷԿ-ի կամ ասենք «Տաշիր Պիցցայի»: Քանի դեռ Անդոյիտերերի կապիտալն իրեն ապահով է զգում, այստեղ-այնտեղ անկապ գոռգռոցներից ու խոհափիլիսոփայական բնույթի ստատուսներից բացի այլ բանի հասարակությունն ականատես չի դառնալու: Իսկ Նիկոլը խելացի է. չի դիպչում նրանց, որոնց օգնությամբ ինքը լեգիտիմանում է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4260
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել