Սանկտ Պետերբուրգից հանրությանը դիմելով՝ Թևանյան Անդոն վերլուծել ու դատապարտել է Նիկոլի վերջին գործողություններն ու հանգել եզրակացության, որ այդ ամենը շատ լավ տրիգեր կարող է ծառայել հասարակության համար՝ համախմբվելու ու միասնաբար «վռնդելու» Նիկոլին: «Դա կլինի փողոցային պրոցեսով, դա կլինի ընտրությունների միջոցով, դա կլինի ֆորսմաժորային զարգացումների արդյունքում՝ էս պահին դժվար է ասել, բայց պետք է բոլորս միասնական լինենք ու պատրաստ լինենք պայքարի»,-մասնավորապես՝ հայտարարել է Թևանյան Անդոն:

Հետաքրքիր է, որ Անդոն չի նշել իմպիչմենտի միջոցով Նիկիոլից ազատվելու հնարավորության մասին մի դեպքում, երբ հայտնի է, որ նման պրոցես է նախաձառնվել: Ինչո՞ւ, վստա՞հ է, որ ոչինչ չի ստացվի, թե՞ իշխանության համար պայաքարում Անդոյի տերերին այդ տարբերակը «չի դզում»: Պատասխանն ակնհայտ է:

Մյուս կողմից՝ հարց՝ փողոցային պրոցեսներ գեներացնելու կողմնակից Անդոյին՝ չի՞ պատրաստվում ականջալուր դառնալ Դավիթ Համբարձումյանին. հունիսի 22-ին երկրի ճակատագրով իսկապես մտահոգված մարդիկ հավաքվելու են Զվարթնոց տաճարի մոտ և ժողովրդի մեծ բազմությամբ, բարձր տրամադրությամբ ու մեծ հավատքով քայլելու են դեպի Մայր Աթոռ: Սա ևս կարող է շատ լավ սկիզբ լինել՝ փողոցային պրոցես գեներացնելու համար: Եթե իսկապես Անդոն անկեղծ է, ավելի ճիշտ՝ եթե Անդոյի տերերը անկեղծ են ժողովրդի հետ, ապա ամսի 22-ին պետք է լինեն Դավիթ Համբարձումյանի կողքին, իսկ եթե չգան, ժողովրդի կողմից արվելիք հետևությունները լինելու են սարսափելի:

Այնպես որ՝ իրավիճակը սեփական կենսափիլիսոփայության տեսանկյունից պարբերաբար վերլուծելու փոխարեն Անդոն լավ կանի, եթե գործ անի. ստատուսներով ու «լայվերով» Նիկոլին չես հեռացնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել