Փոխանցվել է նաեւ, որ Թուրքիան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է մշակել, սակայն Անկարան պահանջում է, որպեսզի այդ փաստաթղթի ստորագրմանը Թուրքիա մեկնի անձամբ Փաշինյանը։ Չնայած նման փաստաթղթերը, որպես կանոն, ստորագրում են արտաքին գործոց նախարարների մակարդակով, այլ ոչ թե պետության ղեկավարների, բայց թուրքերը որոշել են մի ավելորդ անգամ նվաստացնել ՀՀ իշխանություններին` իջեցնելով ՀՀ վարչապետի կարգավիճակը:
Եւս մի պահանջ էլ Քըլըչը ներկայացրել է` կապված երկաթուղու հետ: Պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի` Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։ Բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա` օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչեւ 2038 թվականը: Մեր աղբյուրն ասում է, որ օրեր առաջ Փաշինյանի` Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա էր, որ երկաթուղու շինարարությունը Ռուսաստանը ստանձնի, ինչի մասին նա խոսեց նաեւ կառավարության վերջին բրիֆինգի ժամանակ: Մեր աղբյուրն ասում է, որ Փաշինյանին հաջողվել է համոզել Պուտինին, որ այդ հատվածները կառուցվեն Ռուսաստանի միջոցների հաշվին։ Բնականաբար, Ռուսաստանն էլ իր հակընդդեմ պահանջներն է առաջ քաշել ու թերեւս` ստացել Փաշինյանի համաձայնությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



