
Բորիկը, որ դաշտի ամենաապագաղափարական «տասովշիկներից» է, իհարկե, խոսել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին: Բայց հարց է առաջանում՝ Բորիկը տեղյա՞կ է այն գաղափարների մասին, որ ՀՀԿ-ն է դավանում, օրինակ՝ գիտի՞ նժդեհականության մասին, որ ՀՀԿ-ն է դավանում, գիտի՞ որոնք են դրա հիմնադրույթները, գիտի՞, որ ՀՀԿ-ն է կանգնած Հայաստանի անկախության ակունքներում: Ի՞նչ է ցանկացել Բորիկն ապացուցել, որ ՀՀԿ-ի հիմքը հայրենասիրությունը չէ՞: Կամ Բորիկը հաշվե՞լ է՝ՀՀԿ-ի իշխանության օրոք քանի երկիր է Ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել. ռեկորդային է այդ թիվը: Ինչի՞ արդյունք է դա, մի՞թե ոչ այն պետական քաղաքականության, որ վարվել է ՀՀԿ-ի կողմից: Եթե ՀՀԿ-ն ՔՊ-ին գաղափարապես հարող ուժ է, ինչո՞վ է բացատրվում նման պատկերը: Թե՞ ՀՀԿ-ն է թելում ՔՊ-ի թելը՝ կոչ անելով սպասել 2026-ին ու նախքան այդ չտլպալ.այս իմաստով լրիվ նույնական են Բորիկի տերերի ու ՔՊ-ի դիրքորոշումները:
ՔՊ-ին գաղափարապես ամենամոտը Բորիկն է. այդ գաղափարական ընդհանրությունն է, որ Բորիկին մերձեցնում է Գռզոյին. երկու սուբեյտներն էլ ծայրահեղ նյութապաշտ են ու հանուն փողի պատրաստ ամեն ինչի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4253
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել