Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան պայմանավորվել են, որ Փհենյանը սակրավորներ և շինարարներ կուղարկի՝ Կուրսկի մարզի վերականգնմանը մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ Փհենյանում բանակցություններից հետո, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը որոշում է կայացրել Ռուսաստան ուղարկել 1,000 սակրավոր՝ Ռուսաստանի տարածքը ականազերծելու համար, ինչպես նաև 5,000 ռազմական շինարար՝ ավերված ենթակառուցվածքները վերականգնելու համար», - ասել է Շոյգուն։

Սա Շոյգուի արդեն երկրորդ այցն է Հյուսիսային Կորեա 2025 թվականի հունիսին։ Հյուսիսկորեական զորքերը մասնակցել են Կուրսկի մարզում տեղի ունեցող մարտական գործողություններին, որոնք սկսվել էին 2024 թվականի օգոստոսին ուկրաինական զորքերի ներխուժումից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել