
Իսրայելա-իրանական պատերազմի պայմաններում Հայաստանի կապիտուլյանտ և ողորմելի կառավարիչների օր ավել իշխանության մնալը Հայաստանի և առաջին հերթին Սյունիքի համար հղի է ողբերգական հետևանքներով:
Նախորդ օրերին շատ է քննարկվել, որ իսրայելա-իրանական պատերազմի շարունակությունից կարող են օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան և ներխուժել Սյունիք: Այո, այդ վտանգը կա:
Բայց Սյունիքի մասով կա ևս մեկ լրջագույն վտանգ. իսկ եթե «բանը բանից անցնի» (ասենք՝ Թեհրանի կենտրոնական իշխանությունն ընկնի) և Իրանի հյուսիսից 100 հազար թյուրքախոս փախստականներ ոտքով ուղղակի անցնեն Արաքսն ու մտնեն Սյունիք, ո՞վ է նրանց կանգնեցնելու. Փաշինյան Նիկոլը՞, Միքայելյան Սասունը՞, Պապիկյան Սուրենը՞, թե՞ Ասրյան Էդվարդը:
Եվ, որ ամենակարևորն է՝ ո՞վ է նրանց հետո Սյունիքից կարողանալու հանել: Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի օրերին Իրանի հյուսիսի թյուրքախոսները Արաքսի ափին կանգնած ծափերով էին հետևում Նիկոլի ղեկավարած հայկական բանակի պարտություններին, իսկ Թավրիզում հրավառություններ էին կազմակերպում:
Նաև կան տեղեկություններ, որ 2021-ի հոկտեմբերին Արաքսի երկայնքով ընթացող մարտական գործողությունների ժամանակ Իրանի հյուսիսի թյուրքախոսները Ադրբեջանին հետախուզական և նույնիսկ լոգիստիկ բնույթի աջակցություն են տրամադրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/pfbid0o1oVzDwAkbHXa5ArTvvaAicjD8LhVnSo6P3Z4g7rdti5i4XgYpYNEPCXPEPWjnjCl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել