Թևանյան Անդոն կրկին անդրադարձել է Նիկոլի ով լինելու հարցին ու համոզմունք հայտնել, որ Սունիքի ճակատագիրն արդեն կանխորոշված է. Նիկոլը թուրքերին իր համաձայնությունը տվել է: Դա փաստելու համար Անդոն անցյալից որոշ դրվագներ է վերհիշել ու եկել այն եզրակացության, որ երկրի անվտանգության թիվ մեկ մարտահրավեր է շարունակում մնալ Նիկոլի իշխանությունը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը, և որն իր ու տնաբույծ եվրաթուրքերի բերանով պարբերաբար խաբում է ՀՀ քաղաքացիներին՝ խաղաղություն խոստանալով, բայց պատերազմ ու պարտություն բերելով:

Անդոյի եզրակացությունը, կարելի է ասել, անթերի է, բայց հարց է առաջանում՝ նրա կարծիքը քանի՞ հոգի է կիսում այն թիմում, որի քաղաքական փառքի համար է Անդոն ինքն իրեն մաշում: Ճիշտ է՝ մաշում է ոչ անվճար, բայց ճիգ ու ջանք չի խնայում, կարծես թե գլուխ չի պահում ու տքնում է գոնե «Ֆեյսբուքում»: Բայց ինչո՞ւ է տքնում, ձևի՞ համար: Այս հարցը միանագամայն լեգիտիմ է՝ հաշվի առնելով որոշ ընդդիմադիրների պահվածքն ասենք նույն ԱԺ-ում:

Այնպես որ՝ ստաըտուսներով հայ ժողովրդին լուսավորելու փոխարեն Անդոն լավ կանի լուսավորի իրեն սնողերին: Գիտե՞ք ինչու չի անում,չի անում,քանի որ վախենումէ,որ փողը կկտրեն. Անդոն ով է,որ «վոիններին» խելք սովորեցնի կամ ասի՝ որը որից հետո է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել