Ֆինանսների նախարար Հովհաննիսյան Վահիկին լրագրողները հարց են ուղղել՝ Կառավարութունը հրատապ քննարկումներ կամ հանդիպումներ անցկացնո՞ւմ է՝ կապված Հայաստանի հնարավոր շրջափակման հետ՝ հաշվի առնելով Վրաստանի հետ կապված խնդիրները, ինչին ի պատասխան նախարարը արձանգրել է, որ նման քննարկումները նախաձեռնվում են ԱԽ-ի կողմից, իսկ այս օրերին քննարկում չի եղել, և քանի որ իրենք այսօր ու վաղը զբաղված են լինելու բյուջեի հաշվետվության հետ կապված հարցերով, առաջիկայում կլինեն քնարկումներ, իրենք էլ արդյունքների մասին կտեղեկանան այնքանով, որքանով խնդիրերը կվերաբերեն իրենց:

Վահիկը չէ, իհարկե, Հայաստանի այն դեմքը, որը պետք է քննարկի նման հարցեր. այդ խնդրով պետք է զվաղվի Վահիկի շեֆը՝ Նիկոլ անունով, որ վաղուց ամեն բացասականի հոմանիշ է դարձել:

Ֆիքսենք՝ ոչ միայն Վրաստանում կան խնդիրներ, որոնք Պապոյան Գևորը լուծել չի կարողանում, այլև իրանաիսրայելական պատերազմն է քթներիս տակ ավելի ու ավելի թեժանում, ինչը նշանակում է, որ հսկայական է ռիսկը, որ Հայաստանը շատ շուտով կարող է նաև հարավից շրջափակվել:

Այս իրավիճակում մի ողջ երկրի ղեկավարություն զբաղված է թիթեռ նկարելով, ու որևիցե քննարկում, փաստորեն, տեղի չի ունեցել, պարզ չէ՝ ինչ ենք անելու, եթե Հայաստանը չորս կողմից շրջափակման մեջ հայտնվի: Նիկոլն ունի՞ պլան կամ գիտի՞, թե քանի շաբաթ կարող է երկիրը բլոկադայի պայմաններում ապրել:

Պետք չէ զարմանալ. Նիկոլն արդեն իր համաձայնությունը տվել է Հայաստանի ոչնչացման հարցում ու նույնիսկ բացառված չէ, որ օրն էլ գիտի՝ երբ է երկիրը նախ՝ բլոկադայի ենթարկվելու, հետո՝ հայաթափվելու: Հետևաբար՝ ո՞րն է իմաստը՝ գլուխ ջարդելու ու հնարավոր բոլոր ռիսկերը հաշվարկելու, եթե մարդը տվել է ոչ միայն Սյունիքը, այլև Կասկադն ու 9-րդ Մասիվը թուրքն՝ ծաղկելու ու բարգավաճելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել