ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լիցքավորող ինքնաթիռներ է տեղափոխել Եվրոպա՝ Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության ֆոնին։

Այս մասին հայտնում է Politico պարբերականը։

Հղում անելով ռազմական շրջանակների երկու անանուն ներկայացուցիչների՝ լրատվամիջոցը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տասնյակ ինքնաթիռների։

Դրանք անցյալ շաբաթավերջին թողել են իրենց ամերիկյան բազաները և տեղափոխվել Եվրոպա։ Նշված աղբյուրներն ընդգծել են, որ այս վերաբաշխումը նպատակ ունի «աջակցել Մերձավոր Արևելքում ցանկացած գործողության», եթե ԱՄՆ զինված ուժերը սկսեն էլ ավելի ակտիվորեն աջակցել Իսրայելին Իրանի հետ առճակատման հարցում։

Ավելի ուշ նմանատիպ տեղեկատվություն է տարածել նաև Fox News հեռուստաընկերությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել