
Վեհափառը Փաշինյանին դատի տալու մտադրություն չունի։ Լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը․
«Վեհափառն այդպիսի մոտեցումներ չունի։ Նա դատի չի տալու, և, առհասարակ, եկեղեցին նման մոտեցումները չի ողջունում»,- նշել է նա։
Սրբազանի խոսքով, եկեղեցու նկատմամբ իշխանության ոտնձգությունը, հակաեկեղեցական արշավն առաջին անգամը չէ․
«Առողջ բանավեճի հնարավորությունը սպառված է, կարծում եմ՝ խիստ անհրաժեշտ ու գնահատելի է, որ իրավաբաններն այդ բոլոր գործողություներին իրավական գնահատական տան։
Մենք էլ, որպես սովորական մարդիկ, այդ գործողությունները գնահատում ենք պարզապես հանցավոր, սանձարձակ, հանրությանը պառակտող, մարդկանց համբավի, հեղինակության նկատմամբ ոտնձգություն կատարող»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել