Թևանյան Անդոյի «Մայր Հայաստանը» հերթական անգամ արցախցիների հետ հանդիպում էր կազմակերպել՝ տալով Անդոյին հնարավորություն՝ ներկայացնելու ոչ միայն իրավիճակի վերաբերյալ սեփական վերլուծությունը, այլև ելքերը: Անդոն, ինչպես միշտ, շեշտել էր Նիկոլից ազատվելու կարևորությունը՝ միաժամանակ չափազանց կարևորելով, մասնավորապես, ներքաղաքական դաշտում «գզվռտոցների» բացառումը:

Անդոն ընդդիմության ներսում գզվռտոցներն է, բնականաբար, նկատի ունեցել, ինչը հարցեր է առաջացնում: Գզվռտոցների բացառման մասին խոսում է մի մարդ, որը կանգնած է դրանց ակունքներում: Այդ գզվռտոցը, որի շնորհիվ երկարում է Նիկոլի կյանքը, հրահրվել է «Հայաստան» դաշինքի ու անդոյամերձ շրջանակների կողմից: Միայն Մուրազի Բորիկի կողմից տարվող կեղտոտ քարոզչությունը բավական է, որ պատռվի Թևանյան Անդոյի խաղաղասիրական դիմակը: Նախահարձակ եղել են իրենք, իսկ ընդդիմության մյուս թևը, ճար չունենալով, դիմել է ինքնապաշտպանության՝քարոզչական ու գոծնական առումներով անդոներին «պատի տակ թողնելով»: Այնպես որ՝ եթե իսկապես Անդոն հասկացել է ներընդդիադիր դաշտում գզվռտոցների վնասակարությունը, ապա Արցախիների առաջ լեկցիա կարդալու փոխարեն լավ կաներ, եթե փորձեր իրեն դոլարախեղդ անողներին համոզել ու հետ պահել այն քայքայիչ գորելաոճից, որի պատճառով ՔՊ-ն ծաղկում է: Թողած առաջնային թիրախը՝ Անդոյի տերերը ջանում են լուծել ընդդիմության կառուցողական թևի լիկվիդացման հարցը՝ ցույց տալով, թե իրականում ովքեր են իրենք, ինչ թաքնված նպատակներ ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել