
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմենն Աշոտյանն ուղիղ 2 տարի է անազատության մեջ է, որից 15 ամիսը` քրեակատարողական հիմնարկում, իսկ 9-ը ամիսը` տնային կալանքի ռեժիմում:
Արմենն իր տեսակով մարտիկ է, պայքարի իսկական խորհրդանիշ, ում անազատության մեջ պահելով կոտրել, իր համոզմունքներից հետ պահել իշխանությանը բնականաբար չհաջողվեց:
Քաղաքական գործունեության, տեղաշարժի, խոսքի ազատության բազմաթիվ սահմանափակումների պայմաններում Արմենը մեր քաղաքական իրականության անբաժանելի մասն է, դաշտի հիմնական դերակատարներից, ով հիմա էլ մեծ ներդրում ունի հայրենավաճառ, ուրացող իշխանությունների դեմ պայքարում:
Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին և իրենց քաղաքական համոզմունքների համար իշխանության քաղաքական հետապնդումների ենթարկված/ենթարկվող բոլոր գործիչներին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid028ys8wcE1fZPKUD972k9a626XuUdRcRmrcPkPh7BKguiQ3T2jMhrPdkHF4SsUMgV9l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել