Նիկոլի դեմ միավորված կամ միավորվել ծրագրող բոլոր առողջ ուժերին Աննան սպառնացել է՝ նրանց որակելով որպես անդաստիարակ ոչնչություն: «Մենք էլ ենք համախմբվում։ «Կրթվելը նորաձև է» շարժումը հենց ձեր դեմ է։ Գիտեմ, որ հասկացել եք։ Տեսնում եմ, որ կատաղի պաշտպանվում եք՝ ձեր ամենաուժեղ զենքը մեր դեմ հանելով… Կտեսնենք ի վերջո մեզանում ով իշխող կդառնա լավ սովորող, ջութակ նվագող, կիրթ, ազնիվ, արդար տղա՞ն, թե՞ նրան ծաղրող և վիրավորող «ուժեղ տղեն», իրականում՝ թուլամորթ ոչնչությունը»,-երկնել է «ոջիլաբան» Աննան:

Աննան անկեղծացել է ու ձևեր չի թափել՝ պարզ կերպով հասկացնելով, թե ինչ նպատակով է չոլերն ընկել, ինչու է կրթարշավ ձեռնարկել: Խոստովանում է, որ թիրախում բոլոր հայրենասերներն են, խոստովանում է, որ քաղաքաական նպատակներով է գլխներիս «լեկտոր» դարձել:

Բայց Աննան սխալվում է. նրա ինքնավստահությունը չունի հիմքեր: Նիկոլն ու ինքը քայքայիչ ուժ են, իսկ քայքայիչ ուժը չի կարող կենսունակ լինել: Գուցե Աննայի հույսն Էրդողանի զոնտիկն է, գուցե հույսն Իլհամի վրա է դրել, բայց հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր կենսունակությունն ու ամենադժվար պահին համախմբվելու կարողությունը:

Այս անգամ թշնամին ոչ միայն դրսից է, այլև՝ ներսից՝ ի դեմս Աննայի: Նրան ու նրա «ամուսնուն» հաղթելու միայն մեկ ձև կա՝ իրական համախմբվածությունն ու ուժերի մեկտեղումը, ինչը, սակայն, որոշ ուժեր այնքան էլ լավ չեն հասկանում, և դա բավական մտահոգիչ է. հայությանը պատերազմ հայտարարած Աննան է դրանից շահում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել