ԱԺ-ում ամենաշատ պատգամավորներ ունեցող ընդդիմության ճյուղը՝ «Հայաստան» դաշինքը, փաստացի հրաժարվել է ստորագրել Նիկոլի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ թղթի տակ. հայտարարում են՝ կստորագերն, եթե պակասող, բայց անհրաժեշտ հավելյալ ստորագրության հարցը լուծվի: Բայց հարց է առջանում՝ դա ի՞նչ կապ ունի: Եթե իսկապես կա Նիկոլին ֆուկ անելու անկեղծ ցանկություն, թող դնեն իրենց ստորագրություններն ու իրադարձությունների հետագա զարգացման քաղաքական ողջ պատասանատվությունը գցեն ասենք «Պատիվ ունեմ»-ի վրա: Թող իրենք իրենցն անեն, իսկ մնացյալի մասին ընդդիմության մյուս ճյուղը կհոգա:

Չեն անում, բայց ինչո՞ւ: Որովհետև վախենում են թերևս կամ էլ սկզբունքորեն դեմ են 2026-ից շուտ Նիկոլից ազատվելու տարբերակին. կարծում են՝ «կկռեն»: Բայց առավել հավանական է, որ իրականում չեն ցանկանում Նիկոլի հետ իրենց կազմած լուռ դաշինքը խախտել. այսպես հարմար է: Նիկոլը ձեռք չի տալիս ոմանց ունեցվախքին, ունևորներն էլ Նիկոլի համար քաղաքական խնդիրներ չեն ստեղծում ու գլուխները կախ գնում են ընդառաջ 2026-ին:

Չստորագրելով է՛լ ավելի են իջեցնում իրենց հանրային վարկանիշն ու հիմնավորում այն ողջամիտ կասկածները, որ օդում թևածում են՝ սկսած դեռևս 2018-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել