Սյունիքի կալավանցի մարզպետ Ղուկասյան Ռոբոն, որը, ըստ որոշ տեղեկությունների, կիսով չափ ադրբեջանցի է, լրագրողների հետ զրույցում արձագանքելով հարցին՝ սյունեցիները հավատո՞ւմ են խաղաղության օրակարգին, ասել է. «Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի»:

Տրամաբանությո՞ւնը… Կալավանցին երևի կարծում է՝ Սյունիքում իր նման նիկոլականներ են ապրում՝զոմբիացած ու փողին գերի դարձած: Ինչպե՞ս կարող է սյունեցին հավտալ Նիկոլի օրակարգին, եթե իր աչքով հակառակին է ականատես դառնում. Նիկոլն ասում է՝ խաղաղություն է ու անվտանգություն, մինչդեռ թուրքը, թքելով ՔՊ-ի ճակատին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին տեռորի է ենթարկում: Եթե մարդն իր մաշկի վրա է զգում նիկոլական լոլոների դատարկությունը, ինչպե՞ս կարող է հավատալ թուրքի հետ խաղաղությանը:

Կալավանցի Ռոբոն, իհարե, չէր կարող ասել՝ Նիկոլն ազգին խաբում է, իսկ Սյունիքի հանձնման հարցում էլ իր համաձայնությունն արդեն տվել է: Նա փորձել է իսկական ՔՊ-ականին հարիր վարք դրսևորել՝ չիմանալով՝ ինչպես կարելի է Նիկոլի օրակարգը «ռեկլամել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել