Բոլորի համար անակնկալ կերպով Աննան տեղեկացրել է, որ սեպտեմբերին գնում է Չինաստան՝ երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University):

Աննան մի ամբողջ 2 տարի գտնվելու է Չինաստանո՞ւմ, թե՞ հեռակա կարգով է ուսումնառելու, գնա-գա: Եթե գնալու է ու մնա այնտեղ, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ իրական նպատակով է նա դա անելու, արդյոք կրթության անվան տակ մտադիր չէ՞ Չինաստանում ապաստան ստանալ: Իսկ Նիկո՞լը, ի՞նչ է անելու նա, Աննայի կրթարշա՞վն է շարունակելու միայնակ, թե՞ Աննան նրա համար էլ է Չինաստանում տեղ պատրաստելու, որ իշխանությունը կորցնելուց հետո փախչեն, այնտեղ տնավորվեն:

Մյուս կողմից՝ մինչև սեպտեմբեր արժե՞ սպասել ճակատագրական զարգացումների, հնարավո՞ր է պատերազմ լինի ու Նիկոլը Սյունիքից հարաժարվի: Գուցե Աննայի կողմից այդ ժամանակահատվածը հատուկ է ընտրված:

Բոլոր դեպքերում Աննայի՝ Հայաստանից հեռանալը ազգային ձեռքբերում կլինի նույնիսկ այն դեպքում, եթե Նիկոլն իշխանությունը պահպանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել