Մուրազի Բորիկը մի հոդված է գրել ու պնդել, թե «Մայր Հայաստանը» միակն է, որ իշխանությանը ստիպում է հաշվի նստել քաղաքացու դժգոհության հետ: Նա պնդել է, թե անվտանգային հարցերի շուրջ անդադար խոսակցությունները հանրությանը հոգնեցրել են, ուստի հասունացել է սոցիալ-տնտեսական խնդիրների մասին բարձրաձայնելու պահը, ինչն էլ անում է Թևանյան Անդոյի ուժը: Որպես գրանցված հաջողություն Բորիկը մատնանշել է այն, որ տրանսպորտի գների դեմ քաղաքացիների բոյկոտը դեռ չի դադարել, ինչի պատճառով խոստացված տրոլեյբուսները քաղաքական իշխանությունները չեն կարողացել ձեռք բերել: Հոդվածի վերջում Բորիկը պնդել է՝ հանրությունն իրավունք ունի իր բոլոր հարցերի պատասխանները ստանալ քաղաքական ուժերից:

Բորիկը հասկացել է, որ միայն արցախյան խնդրի մասին խոսելով Թևանյան անդոն բավարար համարում ձեռք չի բերի, ուստի որոշել են ժողովրդի «ականջը շոյել» սոցիալ-տնտեսական խնդիրներից խոսելով: Բայց մի՞թե ամբողջ Հայաստանի միակ խնդիրը տրանսպորտի գների թանկացումն է կամ դրա հետևանքով այդպես էլ ձեռք չբերված տրոլեյբուսների հարցը: Բազմաթիվ են Հայաստանի խնդիրները հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում, քանի որ Նիկոլն ամեն ինչ քայքայել է: Ո՞րն է Թևանյան Անդոյի ուժի կողմից առաջարկվող այն այլընտրանքը, որը կլինի իրատեսական՝ չվերախծվելով պոպուլիզմի: Իհարկե, Նիկոլն այնպես է քայքայել տնտեսությունը, որ այս իրավիճակում տեսական այլընտրանքներ առաջարկելը դժվար գործ չի լինի, բայց խոսելու հետ մեկտեղ պետք է նաև գործնական լուծումները ցույց տրվեն:

Իրականում գործնական հարթությունում Անդոյի ու Բորիկի քաղաքական ուժը քիչ բան ունի առաջարկելու հանրությանը, քանի որ նախևառաջ պետք է լուծվեն անվտանգային խնդիրները, ու քանի դեռ տարածաշրջանը չի կայունացել, Հայաստանն էլ չի դադարել էքզիստենցիալ վտանգի մեջ գտնվել, ոչ մի իրական տնտեսական առաջընթացի մասին խոսք լինել չի կարող. կապիտալը հանգստություն է սիրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել