
Բա այդ դեպքում է՛լ Նիկոլն ինչո՞ւ է ձևեր թափում՝ պնդելով, թե իր ողջ դարդը եկեղեցականների բարեվարքությունն ու ասենք կուսակրոնության ուխտին հավատարիմ լինել-չլինելու հարցն է, ինչո՞ւ է ինքն իրենից եկեղեցու բարեփոխիչի կերպար ստեղծում ու համոզում, թե ուզում է ավելի լավ, բարեկարգված եկեղեցի տեսնել: Թող կանգնի ու ասի, որ ընկել է Կաթողիսկոի ու մյուս բարձրաստիճան հոգևորականներ հետևից, քանի որ այդ մարդիկ անտարբեր չեն հայ ժողովրդի ու պետության ճակատագրի նկատմամբ, որ չեն ողջունում թրքացումը, որ մտադիր են հավերժ պահել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու հայության ազգային դեմքը: Թող կանգնի ու ասի, որ վախենում է եկեղեցու քաղաքական ակտիվությունից, քանի որ դա կարող է իր համար իշխանություն ու նունիսկ կյանք արժենալ, թող անկեղծորեն խոստովանի, որ այս հալածանքը ձեռնարկել է՝ եկեղեցուն զսպելու, իներտ դարձնելու, պրոցեսներից մեկուսացնելու նպատակով:
Չի ասում, քանի որ կեղծավոր մեկն է ու վախենում է հանրության արձագանքից: Բայց ա՛յ Լիլոյին պետք է արժանին մատուցել. ի տարբերություն սրբապիղծ շեֆի աղջիկը չի ճամարտակել, ուղիղ է ասում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4217
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել