Պետության և եկեղեցու տարանջատման մասին:
Մասնագիտական, մաս երկրորդ
Պետության և եկեղեցու տարանջատումը չի ենթադրում միմյանց փոխբացառում, այլ համագործակցություն՝ հարգելով միմյանց ինքնավարության ոլորտները և գործառույթները:
ԱՄՆ հանդիսանում է պետություն-եկեղեցի կոշտ տարանջատման մոդելի կրողը, բայց անգամ նրա պարագայում պետությունը հարգում է եկեղեցու և կրոնի դերը: Պետք չէ Լենինից ավելի բոլշևիկ լինել և Մարքսից ավելի մարքսիստ: Պետք է հոգևոր իրավունքը խորապես ընկալել:
2007 թվականին ընդունված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի № 847 բանաձևից
«Հաշվի առնելով, որ Քրիստոսի Ծնունդը մեծագույն նշանակություն ունի ամերիկացիների և շատ այլ մշակույթների և ազգերի համար, ամեն տարի նշվում է քրիստոնյաների կողմից ամենուրեք ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում,
հաշվի առնելով, որ մոտ 225 միլիոն քրիստոնյա է ապրում ԱՄՆ-ում, ինչը քրիստոնեությունը դարձնում է Ամերիկայի բնակչության երեք քառորդի կրոնը,
հաշվի առնելով, որ շուրջ երկու միլիարդ քրիստոնյա է ապրում ամբողջ աշխարհում, ինչը քրիստոնեությունը դարձնում է աշխարհի ամենամեծ կրոնը և աշխարհի մեկ երրորդ բնակչության կրոնը՝ Պալատը․
1. Ճանաչում է Քրիստոնեական հավատքը` որպես աշխարհի մեծագույն կրոններից մեկը։
2. Շարունակական աջակցություն է հայտնում քրիստոնյաներին Միացյալ նահանգներում և ամբողջ աշխարհում։
3. Ճանաչում է Քրիոստոսի ծննդյան և Քրիստոնեական հավատքի միջազգային կրոնական և պատմական կարևորությունը։
4. Ճանաչում և օժանդակում է քրիստոնյաների և քրիստոնեության խաղացած դերը` Միացյալ Նահանգների հիմնադրման և արևմտյան քաղաքակրության ձևավորման գործում։
5. Չի ընդունում քրիստոնյաներին ուղղված ֆանատիզմը և կրոնական հետապնդումները Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում։
6. Խորին հարգանք է տածում ամերիկացի քրիստոնյաների և ամբողջ աշխարհի քրիստոնյաների նկատմամբ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել