Սեյսմոլոգները Կամչատկայի արևելյան ափին գրանցել են 5 մագնիտուդից ավելի երկու երկրաշարժ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։

«Առաջին երկրաշարժի տեղի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 51.3185, արևելյան երկայնության 160.0980: Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատկայից՝ 219 կիլոմետր: Խորությունը՝ 25.7 կիլոմետր: Մագնիտուդը՝ 5.2»,-հայտնել են գերատեսչությունից:

Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել երկրորդից երեք ժամ առաջ։ «Երկրորդ երկրաշարժի տեղի կոորդինատներ են՝ հյուսիսային լայնության 51.9587, արևելյան երկայնության 160.5383։ Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատկայից՝ 180 կիլոմետր։ Խորությունը՝ 60.1 կիլոմետր։ Մագնիտուդը՝ 5.3։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնները գտնվել են Խաղաղ օվկիանոսում»,-հայտնել են գիտնականներն իրենց մոնիթորինգի տվյալներն ուսումնասիրելուց հետո։

Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի ունեցավ 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8.8 մագնիտուդով երկրաշարժը։ Այդ ժամանակվանից ի վեր գիտնականները ամեն օր գրանցում են հետցնցումներ։ Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Սեյսմոլոգները նշում են, որ հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել