
«…Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես: Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար»,- մասնավորապես՝ գրել է Ալենը:
Իսկ ի՞նչ էր տարիներ առաջ՝ իշխանությունը վերցնելուց հետո, ասում նույն մարդը Լևոն Տեր- Պետրոսյանի մասին: Պնդում էր՝ ընտրված երկու նախագահ է ճանաչում, և առաջինը հենց Լևոն Տեր- Պետրոսյանն է: Ալենը, որ առաջին նախագահին «դու»-ով է դիմել՝ խախտելով տարրական էթիկայի կանոնները, քառակի ստանդարտներ ունեցող արարածի իր համարումն է հերթական անգամ հաստատել է. երբ իրեն է ձեռնտու, գովաբանում է, երբ՝ ոչ, նույն մարդուն փնովում է: Թե ինչպես է ժողովուրդն անվանում նմաններին,բոլորը գիտեն:
Ի դեպ՝ մի ալենաբարո ստատուս էլ այս թեմայով Հակոբյան Աննայի հետ ապօրինի կապի մեջ գտնվող տղամարդն էր զուգահեռաբար երկնել՝ առաջին նախագահին հռչակելով՝ Հայաստանում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիր:
Մեկը մյուսին հերթ չտալով ստատուսներ չէին գրի, եթե վտանգ չզգային, եթե չայրվեին Տեր-Պետրոսյանի՝ Կաթողիկոսին հայտնած աջակցության փաստից. հասկանում են՝ եթե չկարողացան Կաթողկոսի հրաժարականի թեման գլուխ բերել, դրսի տերերն իրենց «գլխատման» հարցն արագորեն գլուխ կբերեն՝ զրկելով իշխանությունից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4212
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել