
Եթե ԱԺ ոչ մի ընդդիմադիր խմբակցություն վարչապետի թեկնածու չառաջադրեր, միանշանակորեն արձանագրվելու էր, որ ընդդիմությունը Հայոց պատմության մեջ երբևիցե եղած ամենաստահակ կառավարիչին այլընտրանք չի տեսնում: Իսկ Նիկոլին այլընտրանք չտեսնող ընդդիմությունը պետք է իրերը հավաքի, գնա տուն և այլևս երբեք մարդամեջ դուրս չգա:
Փառք Աստծո, ընդդիմությունն ի վերջո թեկնածու է առաջադրել: Անակնկա՞լ է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, այո: Կարո՞ղ է Դավիթը մի քանի ամիս լինել վարչապետ ու երկիրը տանել ընտրության, իհարկե կարող է: Որովհետև ի տարբերություն օրինակ սյունյաց մի շարք քաղաքապետերի՝ երբեք չի խոնարհվել կապիտուլյանտի առաջ:
Երբ 2021-ին Նիկոլին բոլորը կրվում էին, Դավիթը Նիկոլին կրեց Մասիս խոշորացված համայնքի ընտրություններում: Հարգված համայնքապետ է ու լավ կառավարիչ է: Վատը լիներ, հիմա կամ նիկոլական դարձած կլիներ կամ էլ նստած կլիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել