
Եկեղեցու դեմ Նիկոլի արշավով տարված՝ հասարակությունը չնկատեց, որ Արցախի Հանրապետությունն այլևս նախագահ չունի ու, ըստ երևույթի, ոչ էլ կունենա։ Այդպիսինն է Արցախի քաղաքական «վերնախավը»։ Նրանց համարձակության մաքսիմումը, փաստորեն, թաքուն ԱԺ նախագահ ընտրելն էր (հանկարծ Նիկոլը չիմանա)։ Իսկ ահա նախագահ ընտրելու (ընտրվելու) համարձակություն չունեցան։ Այս փաստը շատ հարցերի պատասխան է տալիս։ Առաջիկայում այս թեմային անպայման կանդրադառնամ։
Իսկ հիմա ուրիշ հարց եմ ուզում տալ ընթերցողներիս։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Նիկոլը հարձակվեց եկեղեցու վրա։ Որպեսզի՝ Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումը թաքցնի, թե՞ որովհետև Արցախի ղեկավարության հարցն արդեն լուծեց ու հիմա էլ անցել է հաջորդ թեմային՝ եկեղեցին ոչնչացնելուն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/pfbid02Tz1RYshErbQvj1uNHSpUoKdxutRzY2Vc6jijTPe1i85sBN3Twm8xvW1noTh7SRVMl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել