1 կտոր հավի փափկամիսը լվանալ, չորացնել, աղ, սև պղպեղ անել: 1 ճ. գդալ թթվասերը, 1 ճ. գդալ զեյթունի ձեթը, կտրատած համեմը կամ մաղադանոսը խառնել, աղ, սև պղպեղ անել: 1 հատ լոլիկը բաժանել օղակների կամ կիսաշրջանների: Մոցարելլա կամ ձեր նախընտրած լավ հալչող պանիրը և գլուխ սոխը կտրատել: Յուղաթղթի վրա դնել կտրատած սոխը, հավի փափկամիսը պատել թթվասերի սոուսով, վրան կտրատած լոլիկ և պանիր դնել: Եփել նախապես 200 (400F) աստիճան միացրած ջեռոցում 20 րոպե: Եթե 1 կտոր միս եք եփում, ապա յուղաթուղթը կոնֆետի թղթի նման ոլորեք, որ մսի հյութը չթափվի, և միսը հյութեղ մնա: Բարի ախորժակ!!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել