Մուրազի Բորիկը վերջերս իր հաղորդումներից մեկում երրորդ նախագահին մեղադրել էր Քոչարյանին դեմոնիզացիայի նեթարկելու համար՝ պնդելով, թե այդ նպատակով Մարտի 1-ի հայտնի իրադարձությունները ներկայացվել են բացառապես որպես Քոչարյանի մեղքով տեղի ունեցած արյունոտ ողբերգություն:

Բորիկն այդ տարիների նիկոլական պրոպագանդայի կողմից տարածվող թեզերը ներկայացրել է որպես Սերժ Սարգսյանի կողմից թելադրված. իբր հենց Սարգսյանն է խտացրել գույները, հենց նա է իջեցել պատվերը:

Բորիկը հասկացողության հետ ակնհայտ խնդիրներ ունի. միայն ուղեղից հիվանդ մեկը կարող է Սերժ Սարգսյանին հռչակել որպես ասենք Նիկոլի թերթոնում տպագրված հոդվածների իրական հեղինակ մի դեպքում, երբ ամենից շատ տուժած կողմը հենց Սերժ Սարգսյան է եղել. Քոչարյանը գլուխն ազատեց, հեռացավ, իշխանությունը մնաց Սարգսյանի ուսերին, և նրա իշխանությունն էր, որ պետք է մարսեր Նիկոլի արկածախնդրության հետևանք Մարտի 1-ը, ուստի իշխանություններին չէր կարող ձեռնտու լինել գույների խտացումը, այսինքն՝ այն, ինչ որ անում էր Նիկոլը. սեփական իշխանությունն ապալեգիտիմացնելու հիվանդագին մոլուցքով ոչ մի նորմալ իշխանավոր չի կարող տառապել:

Բորիկին պատվեր իջեցնողները պետք է թեմաների ճիշտ ընտրություն կատարեն: Երազելով խաղից դուրս թողնել Սերժ Սրագսյանին՝ Բորիկին ֆինասավորողները քարոզչական դաշտում կատարյալ ալասերություն են տարածում՝ վատ վիճակի մեջ դնելով սեփական մանկլավիկներին: Մանկլավիկները՝ հեչ, տերերի վիճակն է բարդանում, քանի որ այս ամենով ի ցույց են դնում սեփական սնամեջությունն ու ասելիքի բացակայությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել