Lurer.com-ը գրում է.
Սյունիքում մերթընդմերթ հակառակորդի կողմից ուղիղ կրակոց է լինում, ինչի արդյունքում նաև լինում են դեպքեր, երբ կրակոցները դիպչում են ենթակառուցվածքներին ու ընտանի կենդանիներին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Շատ վատ է, որ կրակում են, երևի 3 ամիս է ու ավելի, որ գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում»,- նշեց նա։
Մարզպետի խոսքով՝ ՊՆ-ն հստակ արձանագրում է փաստն ու դիրքորոշում ունի այս առնչությամբ։
«ՊՆ–ի ասածին ավելացնելու բան, երևի թե, չունեմ»,- նշեց Ղուկասյանը։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/645951/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



