Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
O-I
Ճապոնացիները փորձում էին ստեղծել գերծանր տանկ O-I-ը: Ասում էին, որ մի մոդել ավարտին է հասցվել և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղարկվել Մանչժուրիա, սակայն ամենայն հավանականությամբ սա ստահոդ լուր է: Ամենայն հավանականությամբ O-I-ի կառուցումը, ինչպես և մնացած գերծանր տանկերի կառուցումը, չեղյալ է հայտարարվել: O-I–ը պետք է ունենար երեք աշտարակ: Հիմնական աշտարակը պետք է 105 մմ. թնդանոթ ունենար, երկրորդական աշտարակներից մեկը` 37 մմ. թնդանոթ, իսկ մյուսը` երեք գնդացիր:

O-I
Japan, 1944 – երկարությունը`10 մետր, քաշը` 130 տոննա, նախատեսված է 11 հոգանոց անձնակազմի համար
K-Wagen
K-Wagen-ը գերծանր տանկ ստեղծելու առաջին փորձերից էր: Այդ փորձը նախաձեռնել էին Գերմանիայի ցնդած ինժեներները դեռևս մինչև նացիստական տիրապետության հաստատումը: K-Wagen-ը հիմնական աշտարակ չուներ: Փոխարենը այն զինված էր 7 գնդացիրներով: Այն երբևէ ստեղծված ամենամեծ տանկն է: Միայն Panzer VII Maus-ն է մեծությամբ գերազանցում այս տանկին, քանի որ բոլոր մյուս նախագծերը այդպես էլ ավարտին չեն հասցվել:

K-Wagen
Գերմանիա, 1917 – երկարությունը` 13 մետր, քաշը` 120 տոննա, նախատեսված է 27 հոգանոց անձնակազմի համար
T-28 (Gun Motor Carriage T95)
T-28-ը նախագծվել է ԱՄՆ բանակի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում: Ենթադրվում էր, որ այն կօգտագործվի գերմանացիների զորքը ճեղքելու և ի վերջո Ճապոնիան նվաճելու նպատակով: T-28-ը նորմալ աշտարակ չուներ, այսպիսով այն կարելի է համարել «տանկակործան» և ոչ թե գերծանր տանկ: Այն զինված էր 105 մմ. թնդանոթով և մի գնդացրով:

T-28
ԱՄՆ, 1945 – երկարությունը`11 մետր, քաշը` 95 տոննա, նախատեսված էր 8 հոգանոց անձնակազմի համար
TOG2
TOG2-ը երբևէ ստեղծված ամենածանր բրիտանական տանկն է: Մնացած գերծանր տանկերի մեծամասնության նման այն նախագծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 1941 թվականին այս տանկի միայն մի նախատիպ ավարտին է հասցվել, սակայն հետագայում ոչ մի նոր զարգացում չի եղել, և ոչ մի TOG2 երբևէ մարտի դաշտ չի ուղարկվել: TOG2-ը զինված էր 76 մմ. հիմնական թնդանոթով:

TOG2
Միացյալ Թագավորություն, 1940 – երկարությունը` 10 մետր, քաշը` 80 տոննա, նախատեսված է 8 հոգանոց անձնակազմի համար
A39 Tortoise
Սա մի այլ բրիտանական գերծանր տանկ է: Բանն այն է, որ այս տանկի առաջին նախատիպերի կառուցումն ավարտին չէր հասցվել մինչև 1946 թվականը, իսկ 1946-ին գերծանր տանկերի կառուցման հանդեպ հետաքրքրությունն արդեն մարել էր: A39 Tortoise-ը զինված էր 96 մմ. թնդանոթով և 3 գնդացիրներով:

A39 Tortoise
Միացյալ Թագավորություն, 1944 – երկարությունը` 10 մետր, քաշը` 78 տոննա, նախատեսված է 7 հոգանոց անձնակազմի համար
Որքա՞ն մեծ էին այս տանկերն իրականում: Այս դիագրամը կօգնի ձեզ պատկերացում կազմել տանկերի մեծության մասին:

Հարկ է հիշել, որ երկու ամենամեծ տանկերը (Landkreuzer P. 1500 Monster և Landkreuzer P. 1000 Ratte) նախագծումից հետո այդպես էլ չկառուցվեցին, ուստի գուցե միանգամայն այլ տեսք ունենային և տարբերվեին վերևում ցուցադրված տանկերի պատկերից:
Ինչու՞ դրանք անհետացան:
Հետաքրքրականն այն է, որ տասնյակում ներառված բոլոր տանկերը կառուցվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Ի՞նչն է դրդել ինժեներներին նախագծել այսպիսի վիթխարի տանկեր, և ինչու՞ այդ ժամանակվանից ի վեր նման տանկեր չեն կառուցվել:
Նախատեսվում էր կառուցել գերծանր տանկեր հակառակորդի արձակած կրակից պաշտպանվելու համար: Գերծանր տանկը հագեցած էր լինելու հզոր զրահով, որը հնարավոր չէր լինի ծակել Երկրորդ համաշխարհային պատերազմում օգտագործվող զենքերի մեծ մասով: Առանց հակառակորդի կրակից վախենալու մարտի դաշտում սլանալու կարողությունը մեծ առավելություն կլիներ, սակայն ցավոք սրտի հնարավոր չէր անձեռնմխելի մնալ ամեն ինչից: Հակառակորդի ռազմական ինքնաթիռներն իբրև թիրախ կընտրեին մարտադաշտի գերծանր տանկին, քանզի դա խոշոր և հեշտ թիրախ կլիներ: Գերծանր տանկերի մեծ մասի համար փախուստն անհնարին կլիներ, քանզի ծանրության պատճառով դրանք չէին կարող արագ շարժվել և խույս տալ թշնամու արձակած կրակից: Ներկայումս թշնամին կարող է շատ ավելի հզոր կրակ արձակել, քան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այսօր արտադրվում են այնպիսի հրթիռներ, որոնք հեշտությամբ կարող են ցանկացած գերծանր տանկ տապալել: Նախագծված գերծանր տանկերը չկառուցելու միակ պատճառն այն չէր, որ այս տանկերն անպաշտպան կլինեին օդուժի կրակահերթերի դեմ: Բանն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տանկերի կառուցման համար անհրաժեշտ բավականաչափ հումք չկար:
Գերծանր տանկերի տեղափոխումը ևս խնդրահարույց կլիներ: Դրանց մեծ մասը չափազանց ծանր էր գնացքով տեղափոխման համար, այսպիսով տանկը տեղափոխելու համար հարկ կլիներ վարել այն դեպի այն վայրը, որտեղ այն պետք է տեղափոխվեր, սակայն տանկերի մեծ մասը չափազանց դանդաղընթաց էին: Այդ իսկ պատճառով երբ դրանք հասնեին մարտադաշտ, գուցե արդեն չափազանց ուշ լիներ: Բացի այդ, գերծանր տանկերը չափից դուրս ծանրության պատճառով կարող էին ավիրել սարքին վիճակում գտնվող ասֆալտե ճանապարհները: Ահա թե ինչու դրանք պետք է ընթանային դաշտերով, ինչն էլ ավելի կդանդաղեցներ դրանց ընթացքը:



