Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ
Ռազմական տանկերը տպավորիչ են: Դրանք տեսնելուն պես հակառակորդի հետևազորը սարսափից դողում է, սակայն որոշ դպքերում դա դեռ բավական չէ: Երբեմն պետք է այնպես անել, որ հակառակորդը ահաբեկված փախուստի դիմի: Այս գործում մեծ է գերծանր տանկերի դերը:
Գրեթե բոլոր գերծանր տանկերը ստեղծվել են խելացնոր ինժեներների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում: Հատկապես ցնդած էին նացիստ ինժեներները կամ գուցե նրանց պարզապես ավելի շատ ազատություն էր տրված: Ստորև ներկայացված են բոլոր ժամանակների ամենածանր և ամենամեծ ռազմական տանկերը:
1. «Landkreuzer P. 1500 Monster»
1942 թ.-ին Հիտլերը հավանություն տվեց չափազանց մեծ տանկի կառուցմանը, սակայն այս նախագիծը չեղյալ հայտարարվեց 1943 թ.-ին, երբ տանկի կառուցումը դեռ անգամ չէր էլ սկսվել: Նախատեսվում էր, որ տանկը պետք է 15 անգամ ավելի մեծ լինի սովորական տանկերից և պետք է սպառազինված լինի 800 մմ. «Krupp» թնդանոթով (սովորական տանկերում, օրինակ` «M1 Abrams-ում» օգտագործվող հիմնական թնդանոթը 105 մմ. Է): 800 մմ. «Krupp» թնդանոթը երբևէ ստեղծված ամենամեծ հրետանային զենքն է: Արկերից յուրաքանչյուրը կշռում էր 7 տոննա և կարող էր կրակ արձակել մինչև 37 կմ հեռավորության վրա:

«Landkreuzer P. 1500 Monster»
Գերմանիա, երկարությունը`1942 – 42 մետր, քաշը` 1500 տոննա, նախատեսված է մինչև 100 հոգանոց անձնակազմի համար
2. «Landkreuzer P. 1000 Ratte»
«Ratte»-ն շատ նման էր «Monster»-ին: Այն ևս նախագծվել է 1942 թվականին, և նրա կառուցումը ևս չեղյալ է համարվել նախագծումից մոտ մի տարի անց: Ի տարբերություն «Monster»-ի, նախատեսվում էր, որ «Ratte»-ն պետք է զինված լիներ երկու 280 մմ. թնդանոթներով: «Ratte»-ի այլ սպառազինությունների թվում էին 128 մմ. թնդանոթ, ութ հակօդային պաշտպանության զենքեր և 15 մմ գնդացիրներ:

«Landkreuzer P. 1000 Ratte»
Գերմանիա, 1942, երկարությունը` 35 մետր, քաշը` 1000 տոննա, նախատեսված է 20 հոգանոց անձնակազմի համար
Մի գերմանացի ստեղծել է «Landkreuzer P. 1000 Ratte»-ի մոդել: Դրա լուսանկարից կարելի է պատկերացում կազմել տանկի չափսերի մասին:
3. «Panzer VIII Maus»
«Panzer VIII Maus»-ը երբևէ կառուցված ամենամեծ տանկն է: Այն ավելի փոքր էր, քան «Monste»r-ը և «Ratte»-ն, սակայն սովորական տանկից երեք անգամ ավելի մեծ էր: Տանկի նախագիծն ավարտվեց 1942 թ.-ին, և կառուցումը սկսեց նույն տարում, սակայն միայն երկու նմուշ թողարկվեց մինչև պատերազմի ավարտը: Ավարտուն տանկերը զինված էին 128 մմ. հիմնական և 75 մմ. երկրորդական թնդանոթներով:

«Panzer VIII Maus»
Գերմանիա, 1944, երկարութթյունը`10 մետր, քաշը` 188 տոննա, նախատեսված է 6 հոգանոց անձնակազմի համար
4. «E-100 Tiger-Maus»
«E-100 Tiger-Maus» - ըգերծանր տանկ է, որը նման է Panzer VIII Maus-ին: Այս նախագիծը նույնպես սկսեց 1942 թվականին, սակայն այս մոդելի ոչ մի տանկի կառուցում այդպես էլ ավարտին չհասցվեց: Միայն արտաքին մասն (տանկի կմախքը) էր կառուցվել 1944 թ.-ին: Նախատեսված էր, որ «E-100 Tiger Maus»-ում օգտագործվելու էր միևնույն աշտարակը, ինչ «Panzer VIII Maus»-ում: Ավելի թեթև քաշի շնորհիվ այն ավելի արագ և ավելի պրակտիկ կլիներ մարտի դաշտում օգտագործելու համար, քան «Panzer VIII Maus»-ը:
«E-100 Tiger-Maus»
Գերմանիա, 1943 – երկարությունը` 10 մետր, քաշը` 140 տոննա, նախատեսված է 5 հոգանոց անձնակազմի համար
5. «FCM F1»
«FCM F1»-ը ամենածանր և ամենամեծ տանկն է, որը նացիստների կողմից չի արտադրվել: Այն նախատեսված էր «Char 2C»-ին փոխարինելու համար: «Char 2C»-ն մարտի դաշտում օգտագործված ամենածանր տանկերից էր: Ցավոք սրտի, Ֆրանսիան պարտություն կրեց նախքան «FCM F1» նախագծի ավարտը, ուստի այս տանկերից և ոչ մի նմուշ երբևէ չարտադրվեց:
Նախատեսվում էր, որ «FCM F1»-ը պետք է հագեցած լիներ 90 մմ. և 47 մմ. թնդանոթներով, ինչպես նաև 6 գնդացիրներ: Հարկ է նշել, որ տանկն ավելի քան 10 մետր երկարություն ուներ, սակայն նրա լայնությունը ընդամենը 3 մետրից մի փոքր ավել էր, այսպիսով այն կարելի էր տեղափոխել գնացքով:

«FCM F1»
Ֆրանսիա, 1940 – երկարությունը` 11 մետր, քաշը` 139 տոննա, նախատեսված է 9 հոգանոց անձնակազմի համար
Շարունակելի...




