Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: 

Վարչապետը ողջունել է սենատոր Դեյնզի այցը Հայաստան՝ կարևորելով Հայաստան–ԱՄՆ բարեկամական հարաբերությունների և գործընկերության ամրապնդումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:

Սենատոր Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերելի հարցեր:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել