
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներ Ժ. Հովհաննիսյանն ու Հ. Կարապետյանը ծառայություն կատարելիս են լինում Բագրատունյաց պողոտայում, երբ նրանց են մոտենում «Opel» մակնիշի ավտոմեքենայով ամուսիններ և պարեկներին հայտնում, որ իրենց մանկահասակ երեխան վատ է զգում իրեն, և 1 վայրկյանն էլ անգամ կփրկի երեխայի կյանքը, եթե պարեկները մորն ու երեխային ուղեկցեն «Մուրացան» մանկական հիվանդանոց:
Պարեկներն առանց երկմտելու մորն ու երեխային տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենայով ու շտապ հասցնում են «Մուրացան» բժշկական կենտրոն, ընթացքում տեղեկությունը փոխանցում են գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին ու գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանին, ովքեր նույնպես ժամանում են «Մուրացան» մանկական հիվանդանոց:
Արդեն տեղում, շնորհիվ բժիշկների, երեխայի կյանքը հնարավոր է լինում փրկել, քանի որ ոչ միայն ջերմում էր, այլև եթե 1 րոպե էլ ուշանար, գուցե հնարավոր չլիներ փրկել երեխայի կյանքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 ամսական աղջնակ է:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/05/30/1284383
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել