Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը X-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հատուկ պետական ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։ Խոսքը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախագահի պաշտոնի մասին է: Այն պայքարում է անարդյունավետ ծախսերի դեմ:

«Իմ պաշտոնավարման ժամկետը, որպես հատուկ պետական ծառայող, մոտենում է ավարտին: Շնորհակալություն նախագահին ոչ արդյուանվետ ծախսերի դեմ պայքարելու հնարավորության համար»,- գրել է Մասկը:

Նա հավելել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) առաքելությունը «միայն կուժեղանա»:

Ապրիլի 22-ին ձեռնարկատերը հայտարարել էր, որ մտադիր է զգալիորեն կրճատել DOGE-ում աշխատելու համար հատկացված ժամանակը և կենտրոնանալ իր Tesla ընկերության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել