«Պուտինը կրակի հետ է խաղում»,- այս մասին գրառում է կատարել Թրամփը իր սոցիալական ցանցում: 
«Վլադիմիր Պուտինը չի գիտակցում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ արդեն շատ վատ բաներ կատարված կլինեին, և ես նկատի ունեմ իսկապես վատ բաներ: Նա կրակի հետ է խաղում»: – նշել է Թրամփը։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված հարվածները, գրել էր, որ Պուտինը «խելագարվել է»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել