Շաբաթ օրը Ծաղկաձորում տեղի ունեցած ողբերգության զոհ դարձած երեխաներից մեկն է՝ 16-ամյա Ալեքսանդրան։
Համացանցում ինչ լուրեր ասես, որ չտարածվեց ինքնավթարի վերաբերյալ. սկսած կեղծ բարեպաշտ գեղամ նազարյաններից, վերջացրած՝ ամերիկաներում նստած ինչ որ «էքսպերտներով»։
Իսկ իրականությունն այն է, որ երեխաները շրջանավարտ չեն եղել, «Վերջին զանգ» ՉԵՆ նշել «լկտի ձևով», պարզապես ավագ դպրոցի իրենց դասարանով գնացել են Ծաղկաձոր էքսկուրսիայի, նստել են այդ մեքենան, որը վարել է ինստրուկտորը։ Արագ է վարել ու ինքնավթարի արդյունքում շուռ ա տվել, հետո էլ փախել դեպքի վայրից։ Ասում են՝ նաև խմած ա եղել։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է դրան։
Մի զզվցրեք էլի ձեր ամենագետությամբ, ձեր վերլուծություններով ու բարոյախրատական հորդորներով։ Մի բան գրելուց առաջ, հատկապես, եթե խոսքն անչափահասի է վերաբերվում, հազար անգամ մտածեք, ճշտեք, նոր գրեք։ Իսկ ավելի լավ ա՝ լռեք, եթե չեք տիրապետում ինֆորմացիայի։ Մի կերպ կդիմանանք ձեր հեղինակավոր կարծիքի բացակայությանը։
Համբերություն երեխաների հարզատներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել