Վերջին անգամ գիշերն ենք լսել կրակոցների ձայներ, սակայն խուճապ չկա գյուղում, մարդիկ իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված, մնացածը ՊՆ էջում դրվում է,  այս մասին Tert.am-ի հետ զրույցում  ասաց Մովսես գյուղի  վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը:

Իսկ Մովսեսի մշակույթի տան տնօրեն Գայանե Ավալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Վերջին օրերին անգամ ցերեկով ենք լսել կրակոցի ձայներ, անընդհատ կողքից էլ ասում են, որ կրակել են, մենք հեռվից ենք լսում ձայները, երևի մեր տան դիրքից է , պետք է դուրս գանք, որ ավելի լավ լսենք ձայները»:

Նշենք, որ լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներն անցած գիշեր՝ մայիսի լույս 23-ի գիշերը հրաձգային զենքերի ձայներ են լսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել