168.am-ը գրում է․

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հունսիսին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դա կլինի նրա առաջին ԱՄՆ այցը պատրիարքի պաշտոնը ստանձնելուց հետո։

Նախատեսվում է, որ այցը կտևի մեկ շաբաթ ու Մաշալյանը կհանդիպի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոս Անջելեսի և Բոստոնի հայ համայնքի հետ և կանցկացնի պատարագ։

Մաշալյանը հունիսի 29-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում կհյուրընկալվի ԱՄՆ Արևելյան շրջանի հոգևոր առաջնորդ Մեսրոպ Բարսամյանի կողմից: Այցի շրջանակում Մաշալյանը նաև կայցելի ՄԱԿ-ի շենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել