Realmadridcf.do.am-ը գրում է.Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկոյի» տոնած հաղթանակը «Ռեալի» նկատմամբ (1:0) Պրեմիերայի շրջանակներում առաջինն էր նրանց համար «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ 1999 թվականից հետո:
«Ատլետիկոն» իր հարևաններին ներքին առաջնության շրջանակներում հյուրընկալվելիս վերջին անգամ հաղթել էր 1999 թվականի հոկտեմբերի 30-ին (3:1):
Այդպիսով, Դիեգո Սիմեոնեի սաներն Իսպանիայի առաջնության մեկնարկային 7 տուրերից հետո ունեն նույնքան հաղթանակ ու մրցաշարային աղյուսակում կիսում են առաջին հորիզոնականը «Բարսելոնայի» հետ:
Նյութի աղբյուր՝ http://realmadridcf.do.am/news/2013-09-29-44
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել