Հյուրերը վերջին անգամ հաղթել էին 1999 թվականին


16:14 , 29 սեպտեմբեր, 2013

 

Հյուրերը վերջին անգամ հաղթել էին 1999 թվականինRealmadridcf.do.am-ը գրում է.
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկոյի» տոնած հաղթանակը «Ռեալի» նկատմամբ (1:0) Պրեմիերայի շրջանակներում առաջինն էր նրանց համար «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ 1999 թվականից հետո:
«Ատլետիկոն» իր հարևաններին ներքին առաջնության շրջանակներում հյուրընկալվելիս վերջին անգամ հաղթել էր 1999 թվականի հոկտեմբերի 30-ին (3:1):
Այդպիսով, Դիեգո Սիմեոնեի սաներն Իսպանիայի առաջնության մեկնարկային 7 տուրերից հետո ունեն նույնքան հաղթանակ ու մրցաշարային աղյուսակում կիսում են առաջին հորիզոնականը «Բարսելոնայի» հետ: