Մուրազի Բորիկը, պարզվում է, մեծապես ոգևորվել է Մարուքյան Էդմոնի շուրջ ծավալվող իրադարձություններից ու «Պատիվ ունեմ»-ին մեղադրել «անլրջության» ու «անպատասխանատվության» համար. քաղաքական այդ ուժի հայտարարությունը, որ պատրաստ են առանց նախապայմանների քննարկել թեկնածուի հարցը, ըստ Բորիկի, անլուրջ է, քանի որ թեկնածուի հայտնվելուց հետո «Պատիվ ունեմ»-ը հետ քաշվեց:

Հարց է առաջանում՝ ի՞նչն է, որ Մարուքյան Էդմոնին քննադատող Բորիկին այլայլել է: Եղել է իմպիչմենտի հարց, դրան «Պատիվ ունեմ»-ը դրական է արձագանքել, առաջադրվել է թեկնածու, այդ հարցը քննարկվել է ու որոշում է կայացվել չսատարել «Նիկոլ 2-ին»: Ո՞ր պահն է այստեղ անլուրջ, Էդմոնին չսատարալեը, թե՞ իմպիչմենտի գործընթացին հավանություն տալը:

Բորիկը, ինչպես հայտնի է, առհասարակ դեմ է իմպիչմենտին, ուստի նրան թահժաժ է արել ինքնին պրոցեսը, այլ ոչ թե Մարուքյան Էդմոնը: Նրա փոխարեն ուրիշ մեկն էլ լիներ, Բորիկն էլի իրեն այսպես էր պահելու: Ինչո՞ւ:

Որովհետև նման պատվեր է ստացել, որովհետև տերերը վախենում են, որ կամայական քաղաքական գործընթացի արդյունքում իշխանության կարող են գալ ոչ թե իրենք, այլ ուրիշներ, և եթե նույնիսկ իշխանության գա ասենք Տիգրան Մեծը՝ ծովից ծովը վերականգնելու, Բորիկն էլի հետույք է պատռելու ու ափռ-ցփռ դուրս տալու. նրան կերակրողների խդիրը ոչ թե Հայաստանը Նիկոլից օր առաջ ազատելն է, այլ ցանկացած գնով Նիկոլին փոխարինելու գալը: Սակայն ակնհայտ է՝ բորիկների հաշվարկները չեն արդարացվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել