Իր ֆեյսբուքյան էջի հետնանկարը փոխելուց ու այն «Խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու ազատությունը բոլորի անքակտելի իրավունքն է: Եվ ես այսուհետ իրացնելու եմ իմ այդ իրավունքը» խսքերով «զարդարելուց» հետո Հակոբյան Աննան անցել է քարոզչական հակահարձակման. իրեն քննադատող որոշ լրագորղների, ակտիվիտների ու քաղաքական գործիչների է պիտակավորել՝ նրանց «ոջիլ» ու «տխմար» անվանելով: Աննային, պարզվում է, հատկապես գրգռել է 44-օրյա պատերազմի ու իրենց մասին արդեն 5 տարի իրականությունը պատմելը, ինչպես նաև իր որոշ մայրական ունակություններ կասկածի տակ դնելը:

Իրականում սա Աննայի պարտությունն է, որը նա հիմա չի հասկանում. նման ստատուս ունեցողը, երբ սկսում է անցնել վիրավորանքների՝ փոխարենը փաստարկված հակադարձելու իր հասցեին հնչող մեղադրանքներին, դա արդեն շարքային բոշայություն է, որը, նկատենք, բացարձակապես հեռու չէ Աննայից,քանի որ նա ի բնե այդպիսին է՝անկախ ներկայումս ունեցած ինչ-որ կարգավիճակից:

Աննայի խնդիրն իրականում ոչ թե այն է, թե ինչ են իրեն անվանում կամ իր մասին խոսում որոշ գործիչներ, այլ՝ այն, որ այդ մարդկանց տեսակետները վաղուց շարքային քաղաքացիներն էլ են կիսում: Հիմա ի՞նչ, ազգաբնակչության 99%-ին ոջի՞լ է համարելու, թե՞ նրանց տխմար հռչակելու՝ սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու յուր իրավունքը ռեալիզացնելու ճանապարհին:

Ամենամեծ տխմարն այս երկրում Նիկոլն է. որ տխմար չլիներ, թուրքի ծրագրի տակ կմտնե՞ր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել