Psymag.am-ը գրում է.
Տեղեկատվական ազատությունը, որ մեզ ընձեռում է ինտերնետը, թույլ է տալիս միշտ տեղեկանալ իրադարձությունների մասին և հաշված վայրկյանների ընթացքում փոխանակվել տեղեկատվությամբ այլ օգտատերերի հետ: Այնուամենայնիվ, նման ազատությունն ունի նաև իր մութ կողմը, որը մեծ ազդեցություն է գործում դեռահասների գիտակցության և նրանց վարքի վրա:
Այդպես, ըստ արևմտյան գիտնականների, ինտերնետը ժամանակակից դպրոցականներին թելադրում է սեքսուալ վարքի որոշակի ոճ: Հատկապես, ըստ մասնագետների, հարցումներին մասնակցած պատանիների 72%-ը միայն կողմ էին, որպեսզի սեռական դաստիարակության դասերի ժամանակ պոռնոֆիլմերը չշրջանցվեն. դրանք այն են, ինչի հետ ինտերնետում ամեն օր բախվում է գրեթե յուրաքանչյուր դպրոցական:
«Հետաքրքրությունը բնական միջոց է, որի միջոցով երեխաները ստանում են նոր գիտելիքներ և հմտություններ: Եթե նրանք չեն բավարարում իրենց հետաքրքրությունը դպրոցում կամ տանը, ապա դա անում են ինքնուրույն, օրինակ, պոռնոհոլովակների դիտման միջոցով: Արդյունքում ստացվում է այնպես, որ տղաներն ընկալում են աղջիկներին որպես սեռական պահանջմունքների բավարարման օբյեկտ, իսկ աղջիկները կրկնօրինակում են ժանրի դերասանուհիների վարքը, կարծելով, որ այդպես նրանք կհասնեն տղամարդկանց դրական վերաբերմունքին: Սա երեխաներին դարձնում է խոցելի և հետագայում կարող է հանգեցնել խնդիրների ինտիմ կյանքում»,- ասում է Երեխաների նկատմամբ դաժանության կանխման ազգային կազմակերպության (NSPCC) անդամ Քլեր Լիլլին:
Նյութն ամբողջությամբ` այստեղ