
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ խոսակցություն է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Էրդողանը Փաշինյանի հետ զրուցելուց հետո արագ կազմակերպում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիրանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեսանյութում, որը տարածել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեւում է, որ երկու ղեկավարների առանձին հանդիպումից հետո նրանց միանում են նաեւ երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Բայրամովը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:
Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: