Operativ.am-ը գրում է.
Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Դորտմունդի «Բորուսսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հյուրընկալել էր «Ֆրայբուրգին»:
Յուրգեն Կլոպի սաները մրցակցի նկատմամբ առավելության հասան խոշոր՝ 5:0 հաշվով: 35-րդ րոպեին Մարկո Ռոյսը բացեց հանդիպման հաշիվը, տասը րոպե անց նույն Ռոյսն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ «Ֆրայբուրգը» մնաց 10 հոգով՝ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտի արժանացավ Դիանյեն:
Երկրորդ խաղակեսում «Բորուսսիայի» ֆուտբոլիստներն աչքի ընկան ևս 3 անգամ՝ 58-րդ և 78-րդ րոպեներին գոլեր հեղինակեց Ռոբերտ Լևանդովսկին, իսկ 79-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Յակոբ Բլաշիկովսկին:
Այս հանդիպումից հետո «Բորուսսիան» ունի 1 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆրայբուրգը» 3 միավորով մնաց նախավերջին՝ 17-րդ հորիզոնականում:
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դորտմունդյան թիմի մեկնարկային կազմում էր, սակայն 62-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Բլաշիկովսկուն:
«Բորուսսիա»-«Ֆրայբուրգ»՝ 5:0