Չկարողանալով բացատրել, թե ինչպես կարող է իշխանություններին քննադատող կին լրագրողն այսօր բանտում լինել, իսկ ազգի աչքի առաջ մարդ ծեծած թաղապետը՝ ազատության մեջ՝ ՔՊ-ական «Խոզը» սկսել է անիմաստ խռխռալ ու հիշել Սերժ Սարգսյանին. վստահեցրել է, որ եթե նախկին իշծխանությունների օրոք ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ տեղի ունենար, մահափորձ անողներին գլխատած կլինեին, իսկ եթե Սերժ Սարգսյանի օրոք խոսային այնպիսի բառապաշարով իշխանությունների մասին, որով այսօր են խոսում, այդ մարդկանց կծեծեին ու բռնության կենթարկեին:

Ալեքսանյան Վահագը մի պարզ բան, այնուաեմանյնիվ, չի հասկացել՝ 2018-ին Նիկոլի մոտ ստացվեց հեղափոխություն անել նաև այն պատճառով, որ Սարգսյանն ուներ որոշում՝ բռնութան, ծեծուջարդի չդիմելու՝ չնայած դա համար կային բոլոր իրավական հիմքերը՝ սկսած Ռադիոտան գրավումից: Ավելին՝ եթե չլիներ նախկին իշխանությունների՝ ազատ խոսքի հանդեպ հարգանքն ու այն ազատ միջավայրը, որ ստեղծվել էր նրանց կողմից, Նիկոլը երբեք չէր կարողանալու պրոպագանդել այն ամենը, ինչի օգնությամբ կարողացավ «ուղեղներ լվանալ» ու իրենով անել հասարակության մի մասին, որն էլ վերջում իշխանության բերեց Աննային: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը շատ ավելի ժողովրդավար ու ազատ երկիր էր, քան այսօր՝ խոզերի օրոք, այլ հարց, որ խոզերի տերերը շատ ավելի հանդուրժող վերաբերմունք ունեն ՔՊ-ի հանդեպ, քան այն ժամանակ ունեին ՀՀԿ-ական իշխանության հանդեպ, ինչն էլ պայմանավորված է Նիկոլի թրքասիրությամբ:

Ինչ վերաբերում է Միրզոյան Արոյի ծեծին, ապա ըստ օդում կախված լուրերի՝ դրա հետևում կանգնած է եղել հենց Նիկոլը, ու հենց այդ պատճառով է, որ գործը տևական ժամանակ տեղում է դոփում: Պատճառը Միրզոյան Արոյի հավակնություններն էին. Նիկոլն այդ ժամանակ նրանից վտանգ էր զգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել