Մուրազի Բորիկը, իր վերջին հաղորդումներից մեկում կիսվելով սեփական խոհերով, տեսակետ է հայտնել, թե իմպիչմենտի միջոցով Նիկոլին հեռացնելու կողմնակից ուժերն ավելի շատ վստահում են ՔՊ պատգամավորներին, քան ժողովրդին: Ըստ Բորիկի՝ դրա պատճառն այն է, որ կա մտավախություն, որ ժողովուդը նրանց չի ըտնտրի:

2021-ին ինչ-որ մեկը շատ վստահ էր, որ ժողովուրդն իրեն ընտրելու է, և քանի որ մտքով անգամ չէր անցնում, որ Նիկոլը 50%-ից ավել ձայն է հավաքելու, գնաց արկածախնդրության՝ չնայած նրան, որ այսօր իպիչմենտի պրոցես նախաձեռնել փորձող ուժերը նախազգուշացնում էին, որ ժամանակից շուտ ընտրությունների գնալը կարող է թակարդ դառնալ ընդդիմության համար: Այդ ընտրությունների արդյունքում ձևավորվեց ներկայիս խորհդարանը՝ իրեն բնորոշ տհաճ կոնյուկտուրայով:

Բորիկն ունի՞ երաշխիք, որ նույն «կոտրած տաշտակի» առաջ չենք կանգնի նաև 2026-ին, որի վրա հույս են դրել իրեն ֆինանսավորողերը: Ինչ վերաբերում է իմպիչմենտի պրոցես նախաձեռնողներին,ապա նրանք ունեն բավարար հիմքեր՝ պդելու ու վստահեցնելու, որ կա հնարավորություն՝ Նիկոլի հերն անիծելու, այլ հարց, որ դրա համար անհրաժետ նախապայմաններից մեկը՝ ընդդիության համախմբվածությունը, դեռևս չի հաջողվում նյութակաանցնել. Բորիկի տերերի նարցիսիզմն ու իշխանատենչությունը թույլ չեն տալիս իրավիճակին սթափ հայացքով նայել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել