3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում 500 հազար, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխաների դեպքում` 1 միլիոն դրամHaynews.am-ը գրում է.
Այսօր կառավարության արտահերթ նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ հաջորդ տարվանից երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 հազար դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում` 1 միլիոն դրամ:
Ըստ նրա` այդ գումարը կտրամադրվի զույգերին, որպեսզի բնակարան կարողանան ձեռք բերել, բնակարանային պայմանները բարելավեն, ուսման վարձավճարների և բժշկական օգնության վճարելու համար. «Կարծում ենք, որ այս ծրագիրը բավականին լավ նախադրյալներ կստեղծի կայուն ընտանիքի ձևավորման առումով»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հավելեց, որ իրենք քաղաքացիներին խոստացել են, որ սրտի վիրահատությունները առաջիկա 5 տարիների համար պետք է լինեն հասանելի յուրաքանչյուրի համար` անկախ նրանից նա աշխատում է պետական, թե մասնավոր հատվածում. «Առաջին քայլով առողջապահական ապահովագրական համակարգով շուրջ 120 հազար պետական աշխատողի համար այս խնդիրը լուծեցինք: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել