Հարց է ծագում՝ եթե Անդոն իսկապես տենչում է իշխանափոխություն, ապա ինչո՞ւ չի աջակցում իմպիչմենտի գործընթացին, ինչի՞ն է սպասում, սպասում է ասկյարների՝ Հանրապետության հրապարակում հայտնվելո՞ւն, բայց չէ՞ որ այդ ժամանակ այլևս ուշ կլինի ու բանը բանից անցած կլինի: Անդոն կասկածո՞ւմ է, որ եթե 2026-ին Նիկոլը վերատադրվեց, ապա ամեն ինչ հենց այդպես էլ լինելու է, եթե չի կասկածում, ապա ինչո՞ւ է իմպիչմենտին դեմ գնում, թե՞ այնքան միամիտ է, որ կարծում է՝ Նիկոլի համար դժվար կլինի վերարտադրվել ընտրությունների միջոցով:
Իրականում շատ հնարավոր է, որ Անդոն էլ է հոգու խորքում հասկանում, որ ընտրությունների միջոցով Նիկոլին ռադ անելու տարբերակը խիստ անիրատեսական է, բայց քանի որ իրեն վճարողները, «երկու ոտքը մի կոշիկում դրած», բոլորովին այլ հարց են լուծում՝ Նիկոլի հարցերը լուծելու փոխարեն, ինքն էլ ստիպված է «դամ պահել», հակառակ դեպքում կարող է լուրջ փողերից զրկվել. Անդոն ինքնուրույն «իգռոկ» չէ քաղաքական դաշտում, ինչը նրան դարձնում է անլուրջ՝վասալային կերպար:
Հարց է առաջանում՝ եթե նույնիսկ սեփական ինքնուրույնության հարցը չի կարողանում լուծել, ինչպե՞ս է պատրաստվոմ Հայաստանում իշխանափոխություն անել կամ ընդդիմության առաջամարտիկի դերին հավակնել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4092
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



